National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
06.10.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ

Խորապես վշտացած եմ մեր մշակույթի հենասյուներից մեկի` մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» եւ «Պատվո» շքանշանների ասպետ, պրոֆեսոր Էդվարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ: 
  
  Հայ ժողովուրդը կորցրեց տաղանդավոր արվեստագետի, ստեղծագործական մեծ եռանդի ու էներգիայի տեր մարդու, ում հրաշալի ստեղծագործությունները սիրված են տարբեր սերունդների ներկայացուցիչների կողմից: 
  
  Էդվարդ Միրզոյանը յուրահատուկ էր իր աշխատասիրությամբ, մտավորականի պահվածքով, իր գործին ու մասնագիտությանը նվիրվածությամբ: Մեծ արվեստագետի կորուստը անգնահատելի է ոչ միայն հարազատների եւ մերձավորների, այլեւ բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում էին նրան եւ գնահատում  որպես տաղանդավոր կոմպոզիտորի, հմուտ մանկավարժի ու հրաշալի մարդու:

Էդվարդ Միրզոյանն այլեւս մեզ հետ չէ, բայց մեզ հետ է մեղեդու մեծ Վարպետի բարի եւ լուսավոր կերպարը, իսկ համաշխարհային ու հայ մշակույթի հարուստ գանձարանում` նրա մնայուն երաժշտական բարձրաճաշակ ժառանգությունը: 
  
  Ցավակցում եմ Էդվարդ Միրզոյանի հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am